«Ռուսաստանի հայերը թող պատրաստվեն սումգայիթների.. Կամ թող հետ գան..» Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի հայերը թող պատրաստվեն սումգայիթների։ Կամ թող հետ գան։ Ինչքան տնտեսական վիճակը վատանա Ռուսաստանում, իսկ դա վստահաբար այդպես է լինելու, այնքան հայերի մեղավորությունը շատանալու է։

Հրեաներին ու չեչեններին ռիսկ չեն անելու կպնեն՝ թիկունքներին մարդ կա, ադրբեջանցիներին նույնպես՝ իսլամի հետ հարաբերությունները չեն փչացնի, մնացին հայերը։

Միամիտ ժողովուրդ ենք։ Այն, ինչ տեղի է ունենում և ունենալու մոսկվաներում, կապ չունի հայի վարքի հետ։ Լիքը պատճառներ կան, լիքը ու խորքային։ Բուն պատճառը Հայաստանում իշխանափոխության կազմակերպումն է՝ ս./թ. սեպտեմբերին։ Հիմա գնում է իրավիճակի բազմաճակատ սրում և դժգոհության գեներացիա։ Իհարկե ձեռքի հետ էլ հայերից բիզնեսներ կխլեն ու մի քիչ էլ կծեծեն։

Հա, նաև այն օրը կգցեն, որ 2021թ. հանկարծ Մոսկվայի պայմանագրի մասին չհիշեն։ Կամ խորապես երախտապարտ լինեն։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!