Սա իմ փորձած լավագույն շերտավոր խմորի բաղադրատոմսն էր․ հապա տեսեք՝ ոնց է շերտավորվել

Շերտավոր խմորի պատրաստման շատ բաղադրատոմսեր կան, ամեն տնային տնտեսուհի իր բաղադրատոմսն ունի։ Այսօր ուզում ենք ներկայացնել մի բաղադրատոմս, որը կարող է դառնալ ձեր սիրելին, միայն թե պետք է հետևեք պատրաստման հրահանգներին։

Բաղադրիչներ

  • ջուր — 200 մլ
  • ալյուր — 350 գ (բարձր կարգի)
  • կարագ — 50 գ
  • աղ — 1/2 թ/գ
  • փխրեցուցիչ — 1 թ/գ

Պատրաստման եղանակը․ Ալյուրն ու փխրեցուցիչը կաթսայի մեջ խառնում ենք, մաղում և ավելացնում ենք աղը: Նշենք, որ աղը շատ կարևոր է, քանի որ այն զգալիորեն լավացնում է խմորի համը և ապահովում է շերտերի առկայությունը: Սակայն միևնույն ժամանակ պետք չէ չափից ավելի լցնել, քանի որ քաղցր թխվածք պատրաստելիս տհաճ կլինի: Եթե օգտագործում եք աղ դրած կարագ, աղի քանակությունը կարող եք պակասեցնել: Լավ խառնում ենք, նորից մաղում, որպեսզի ալյուրը լավ հագենա թթվածնով:

Ավելացնում ենք ջուրն ու ձեռքի հարիչով խառնում: Պետք է լցնել սառը ջուր, բայց ոչ սառցաջուր: Ավելի փքուն ու նուրբ խմոր ստանալու համար կարելի է ջրի մի մասը փոխարինել կաթով: Ստացված խառնուրդը լցնում ենք սեղանին ու խմոր հունցում՝ անհրաժեշտության դեպքում աստիճանաբար ալյուր ավելացնելով: Պետք է ստացվի բավականաչափ առաձգական ու պիրկ խմոր, որը ձեռքերին չի կպչում:

Խմորը 3 մմ հաստությամբ ուղղանկյուն բացում ենք և դանակով հավասար կիսում: Նախապես սենյակային ջերմաստիճանում թեթևակի փափկած կարագը քսում ենք խմորի մի կտորի վրա, վրան դնում մյուս կտորը: Ուղղանկյուն խմորը մեկ անգամ ևս կտրում ենք և վրան կարագ քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, դնում թաղանթի մեջ ու պահում սառցախցիկում: Այն կարելի է օգտագործել անմիջապես կամ էլ՝ երբ կարիքը լինի:

Իսկ թե ինչպես և ինչ պատրաստել այդ խմորից, որոշեք ինքներդ, քանի որ շերտավոր խմորով կարելի է պատրաստել անթիվ-անհամար խմորեղեններ: Հիշեցում. շերտավոր խմոր պատրաստելիս ցանկալի է ընտրել յուղալի կարագ. որքան յուղայնությունը բարձր լինի, այնքան լավ։

error: Content is protected !!