Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում.. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. իմացեք, թե երբ և որքան

Երևան քաղաքում՝ հուլիսի 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, օգոստոսի 01-02-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Հուլիսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հանրապետության տարածքում՝ հուլիսի 28-ի ցերեկը, 30-ին, օգոստոսի 01-ին և 02-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!