Սրա պես համեղ խաչապուրի ես դեռ չէի փորձել. սա չթխելն ուղղակի հանցագործություն է

Դուք վաղո՞ւց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ես կկիսվեմ ձեզ հետ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել: Ահա այդ հայտնի ուտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստման պարզ ու հասանելի եղանակով:Բաղադրիչներ՝ 1 բաժակ կեֆիր, 3 բաժակ ալյուր,  2 հավկիթ, 1 թ/գ շաքարավազ, 1 թ/գ աղ, 1/2 թ/գ սոդա, 1 ճ/գ բուսական յուղ, 500 գր. չոր պանիր, սերուցային կարագ՝ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար: Պատրաստումը. Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում: Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր, սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ: Խմորը դնում ենք խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:

Լցոնը պատրաստելու համար՝ քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ: Խմորին երշիկի ձև ենք տալիս և բաժանում ինը մասի: Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման: Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում: Ծայրերը իրար վրա ենք բերում պարկի նման և հարթեցնում:

Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի): Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ:

Բարի ախորժակ:

error: Content is protected !!