Վատ լուր Քարդաշյանից. ինչ է պատահել մեր հայուհու ընտանիքում

Տեղեկություն է ստացվել, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը, ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը հիվանդանցել էր կորոնավիրուսով։ Այս մասին նա ինքն է հայտնել «Forbes» ամսագրին: Ինչպես երաժիշտն է նշում, նա COVID-19-ով վարակվել է փետրվարին։

«Դող, սարսուռ, երբ պառկած ես անկողնում, տաք լոգանք, տեսանյութերի դիտում, որոնցում ցույց է տրվում, թե ինչ է հարկավոր անել, որ անցնի։ Հիշում եմ՝ ինչ-որ մեկն ինձ ասաց, որ ռեփեր Դրեյքը կորոնավիրուսով է վարակվել, ինչին ես պատասխանեցի, որ Դրեյքը չի կարող ինձանից լուրջ հիվանդ լինել»,- ախտանշանների մասին պատմել է Ուեսթը։

Չի հաղորդվում՝ արդյոք Քանյեի կինը՝ Քիմ Քարդաշյանը, եւս հիվանդացել է կորոնավիրուսով։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!