«Տան ոսկիները գրավ եմ դրել, որովհետեւ ապրելու միջոց չունեմ». Մգեր Արմենիան դժգոհում է

Երգիչ Մհեր Արմենիան կարծում է, որ երկիրը գտնվում է աղետալի իրավիճակում. «Բացարձակ դեմ եմ Արսեն Թորոսյանի աշխատանքին, տեսնում եմ, որ ամեն օր մահվան աճ է գրանցվում, լսում եմ տարբեր իրական դեպքեր, եւ հիմա տեսնում եմ, թե ինչպես են իրենք վերաբերվում մարդկանց: Կարծում եմ, որ ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի Առողջապահության նախարարը: Հպարտանում է, որ մենք, իբրեւ թե, քիչ մահեր ունենք. քիչը ո՞րն է, որ օրը 20 մահ ենք ունենո՞ւմ: Մարդուն ասում են՝ կորոնավիրուսով վարակված է, հետո ասում են վարակված չէ, դա ո՞նց հասկանանք:

Չես հասկանում՝ հավատա՞ս կառավարությանը, թե՞ ոչ: Սկզբից ասում էին՝ վիրուսը վտանգավոր չէ, ում շունն ա, հիմա էլ ասում են՝ վտանգավոր է: Իմ շրջապատում էլ մարդիկ կան, ովքեր վարակվել են, ու ես հավատում եմ, որ կա այդ վիրուսը: Հիմա ես չեմ հասկանում այդ թվերը ուռճացվա՞ծ են, թե՞ իրականում կան

Երեւի իրեն դուր է գալիս, որ «դեգենեռատ» նախարարի պատճառով ամբողջ դժգոհությունը իր վրա է: Ասում են՝ տանը մնացե՛ք, բա իրենք ո՞նց են դուրս գալիս ու գարեջուր խմում»:

Երգիչը ֆեյսբուք սոցիալական ցանցում հաճախ է գրառումներ կատարում՝ կապված կառավարության որոշումների եւ իր մտահոգությունների հետ: Երբ պարետը եւս մեկ ամսով երկարաձգեց կարանտինը, նա մտահոգված էր, թե ինչ միջոցներով է ապրելու, երբ իր ապրուստի միակ միջոցը երգելն է. «Ուզում են, կարող ենք մեկ տարի էլ տանը նստել, բայց թող մարդկանց ապահովեն համապատասխան միջոցներով: Մարդիկ վարկեր ունեն, ինչպե՞ս ապրեն, ինչպե՞ս մարեն վարկերը, կոմունալները: Ես ինքս էլ տան ոսկիները գրավ եմ դրել, որովհետեւ ապրելու միջոց չունեմ»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!