Տապակած բուլղարական պղպեղ՝ սխտորով. հոտից արդեն ախորժակդ այնպես է բացվում, որ էլ ասելու չէ

Բուլղարական խոհանոցն աչքի է ընկնում իր համեղ ուտեստներով և նախուտեստներով:  Տապակած բուլղարական պղպեղը  համարվում է ավանդական ուտեստ և այն իր առանձնահատուկ տեղն ունի  թե տոնական, թե ամենօրյա սեղանների վրա:

Բաղադրիչներ՝

  • 1 կգ բուլղարական պղպեղ
  • 2 ճաշի գալ բուսայուղ
  • 3 պճեղ սխտոր
  • 2 թեյի գդալ շաքրավազ
  • 1 ճաշի գդդալ քացախ
  • Կանաչի՝ նեխուր և սամիթ
  • Աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը. Պղպեղները լավ լվանալ, ջրի կաթիլները լավ չորացնել, որպեսզի տապակելիս բուսայուղը չցայտի: Տաք տապակի վրա բուսայուղ լցնել: Ամբողջական պղպեղները  իջեցնել տաքացած բուսայուղի մեջ և փակել տակապի կափարիչը մոտ 20 րոպե: Ժամանակ առ ժամանակ պղպեղները շրջեն, որպեսզի հավասարաչափ տակավեն:

Պատրաստի պղպեղները  դնել ափսեի վրա, կեղևը  և սերմնատուփը հեռացնել : Տապակի մեջ մնացած բուսայուղով պատրստել սոուս,  սխտրը ճզմել բուսայուղի մեջ, ավելացնել քացախը, աղը, շաքրավազը, մանրացված կանաչին և այս ամենը լավ խառնել:

Ստացված սուսը լցնել պղպեղների վրա: Կարելի է մատուցել ինչպես տաք, այպես էլ սառը վիճակում: Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

error: Content is protected !!