Տարիներ շարունակ ես կանաչին այսպես եմ պահում ձմռան համար և այն մնում է նույնչափ թարմ, որքան նոր քաղած ժամանակ, ահա թե ինչ է պետք անել

Քչերին է հայտնի, որ գրեթե բոլոր կանաչիները հարուստ են վիտամին С –ով, կարոտինով ու ֆոլաթթվով։ Բայց դա կանաչու հիմնական արժանիքը չէ։ Կանաչու հիմնական օգտակարությունը դրանում պարունակվող կենսաբանական ակտիվ նյութերի ու եթերային տարրերի մեջ է։ Եթերային յուղերը, որոնք էլ հենց կանաչուն բույր են հաղորդում, ունեն հակամիկրոբային ու հակաբորբոքային գործողություն։ Հենց այդ պատճառով կանաչու հիմքով բազմաթիվ դեղամիջոցներ են պատրաստում, որոնք արդյունավետ են մրսածության ու այլ հիվանդությունների դեպքում։

Կանաչին կարելի է չորացնել ու պահել ձմռան համար, որպեսզի հետո այն հավելեք կերակուրների մեջ։ Մանրացած կանաչին պետք է հավելել արդեն պատրաստի կերակրատեսակների մեջ, որպեսզի դրանք չկորցնեն օգտակար հատկությունները ջերմային մշակման ժամանակ։ Կանաչին կարելի է հավելել ցանկացած կերակրատեսակի, նաեւ՝ մածունին կամ պարզապես բուտերբրոդի մեջ գործածել։

Այս եղանակով պահեստավորված կանաչին հնարավորություն կտա ողջ ձմռան ընթացքում  ունենալ թարմ կանաչի ձեռքի տակ: Անհրաժեշտ է

  • չոր ապակե տարա,
  • լվացված, լավ չորացրած կանաչի:

Պատրաստման եղանակը. Կանաչին պետք է լավ չորացրած լինի, կանաչիի վրա չպետք է լինի նույնիսկ մեկ կաթիլ ջուր: Ապակե տարաները նույնպես պետք է չոր լինեն: Կանաչին կտրատել և լցնել բանկայի մեջ և պինդ փակել: Դնել սառնարանը: Ահա և վերջ:

 

error: Content is protected !!