Տոնոյանի հայտարարություն ջա խջ ախեց ու շոկի ենթարկեց ողջ Ադրբեջանը. տեսեք, թե ինչ է ասել մեր հզոր նախարարը

ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակավայրերը՝ հինականում սահմանամերձ բնակավայրերը, Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Համայնքի քաղպաշտպանության համակարգը բավականին լավ է աշխատել և նաև դրա շնորհիվ է, որ մինչև օրվա երկրորդ կես հնարավոր եղավ խուսափել մարդկային կորուստներից։ Ցավոք օրվա երկրորդ կեսին ունեցանք վիրավոր Չինարի գյուղի շրջակայքում։

Օրվա երկրորդ կեսից պատսպարման և քաղպաշտպանության գործողությունները հիմնված էին ԱԹՍ-ից պատսպարվելու պահանջի վրա։ Սա նորություն էր համայնքների բնակիչների համար, որովհետև եթե այլ հրետակոծումների ժամանակ թշնամին տեսանելի է և կան պատսպարվելու վայրեր, այս պարագայում թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը։

Իրականացվել է ապաստարանային միջոցների համալրում։ Այս աշխատանքները կիրականացվեն նաև առաջիկա օրերին՝ ծածկոցներ, ջրի ապահովման համակարգեր, լապտերներ, որոնք հնարավորություն կտան վատ պայմաններում ունենալ բավարար վիճակ մարդկանց պատսպարելու և իրենց կենսագործունեությունն ապաստարաններում ապահովելու համար։ Այսօրվա թռչող սարքերի վտանգը թույլ չտվեց ավելի շատ աշխատանք իրականացրել հասցված վնասը գնահատելու գործում, բայց կարողացանք արձանագրել բոլոր դեպքերը։

Ընդհանուր առմամբ այս օրերի ընթացում եղել է 51 դեպք, որոնցից 4-ի դեպքում վնասվել են ենթակառուցվածքներ, 4-ը՝ տրանսպորտային միջոցներ, 2-ը ընտանի կենդանիներ և 41-ը շինություններ։ 41 շինությունից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ Այս շինություններից երկուսը ենթակա են լիարժեք վերականգնման, մնացածը հնարավոր կլինի վերականգնել հիմնանորոգման միջոցով։ Վնասված ենթակառուցվածքների խնդիրը մասամբ լուծվել է, մնացել է 2 ջրագիծ, որոնց վերականգնումը պահանջում է ավելի անվտանգ միջավայր։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!