Տորթ «Սնիկերս», որն ուղղակի չունի հավասարը. սրանից համեղ թխվածք դուք հաստատ փորձած չեք լինի. արագ, անչափ համեղ ու շատ էժան

«Սնիկերս» տորթը իր համային հատկանիշներով և արտաքին տեսքով խոհանոցում պահանջված խմորեղենի տեսակներից է: Առաջարկում եքն այդ տորթի պատրաստման այնպիսի եղանակ, որի արդյունքը կգոհացնի և կհիացնեի ձեր հարազատներին ու կարդարացնի ձեր սպասելիքները:

Շերտերի համար ՝

  • 8 հատ ձու,
  • 300 գրամ շաքարավազ
  • 1 ճաշի գդալ քացախ,
  • 1 թեյի գդալ սոդա
  • 4 ճաշի գդալ կակաո,
  • 5 թեյի գդալ տորթի սև գույն
  • 60 գրամ թթվասեր,
  • 50մլ. ձեթ,
  • 350 գրամ ալյուր

Բաղադրիչներից իրար միավորել հավկիթն ու շաքարավազը, հարել մինչ փրփրելը: Նախօրոք իրար խառնել քացախը, սոդան, ձեթը, որն էլ հետո ավելացնել հավկիթային զանգվածի վրա: Ապա խառնելը շարունակելով լցնել մյուս բաղադրիչները: Ալյուրը լցնելուց առաջ միավորել կակաոյի հետ: Հետո այս մասսային ավելացնել խմորի սև գունանյութ, որ շերտերը հնարավորինս մուգ ստացվեն: Ստացված խմորանման ոչ պինդ զանգվածը երեք մասի բաժանել, տարածել թավայով մեկ՝ յուղաթղթի վրա, եփել: Եփելուց հետո թողնել սառչի:

Պատրաստել կրեմը՝

  • 200 գրամ կարագ
  • 380 գրամ խտացրած կաթ
  • 300 գրամ գետնանուշ

Իրար միավորել կրեմի հետևյալ բաղադրիչները, չմոռանալ կտրտած, բոված գետնանուշը: Կրեմը քսել երեք շերտերին, հետո նորից կրեմապատ մակերեսին բոված գետնանուշ տարածել: Մինչ կտրելը մի քանի ժամով խմորեղենը փոխադրել սառնարան:

error: Content is protected !!