«Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել.. Հայաստանն ապրելու տեղ չէ, ես պատրաստվում լքել այս թշվառ երկիրը..» Անիտա Հարությունյան

Մոդել Անիտա Հարությունյանը լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդից, որտեղ այրում է Ադրբեջանի դրոշը: Տարօրինակ է, ինչու՞ է նա այս պահին Հայաստանում, չէ՞ որ ինչպես ինքն էր նշել, Հայաստանն արժանի չէ իր ներկայությանը… Հիշեցնենք մոդելի արած գրառումներից, որոնք գուցե նա արդեն մոռացել է…

«Հայաստանն ապրելու տեղ չէ, ևս մեկ անգամ վստահ ասում եմ և պատրաստվում լքել այս թշվառ երկիրը: Պատրաստվում եմ լքել, որպեսզի կարողանամ ազատվել այս աղբի հոտից,այն քաղաքապետից ով միայն կեղտ է տարածում: Ուզում եմ ազատվել նախանձ ու չարակամ մարդկանց ներկայությունից, բայց միաժամանակ հիշեցնում եմ իմ չուզողներին, որ ես հեռվից էլ նրանց շնչել չեմ թողնելու:

Ես գնահատում եմ ինձ և իմ աշխատանքը, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս երկին ուղակի «ԱՐԺԱՆԻ» չէ իմ ներկայությանը…առավել ևս իմ աշխատանքի դիմաց հարկեր ստանալուն: Ես լքում եմ Հայաստանը հույս ունենալով, որ այն կլինի ԸՆԴՄԻՇՏ: Կվերադառնամ այն ժամանակ, երբ փոխվի աղբ քաղաքապետնն իր աՂբերով: Հ.Գ. վատ քաղաքապետ, վատ երկիր ու լիքը վատ…»։

«Իր կառավարման 100 օրը «տոնելու» համար հանրահավաքի է հրավիրում Նիկոլ Փաշինյանը: Հեղափոխությամբ իշխանության եկած գործիչը գալու ու մեզ պատմելու է իր արածն ու չարածը, ասել է թե` մեզ հետ զրուցելու շատ բան կա: Անկեղծ ասած, ես շատ ոգևորված եմ եղել կատարված հեղափոխությամբ, վերջապես նախկին կոռուպցիոներներից ազատվեցինք, բայց հիմա եկել է մեծամիտների ժամանակաշրջանը…: Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել, գուցե ՓՄՁ-ի համար ցածր տոկոսադրույքներով վարկեր տալու նախաձեռնությամբ հանդես գայիր, կամ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների իջեցման հարցով մի քայլ անեիր, կամ երիտասարդ ընտանիքների բնակարանների ապահովության հարցը լուծեիր, կամ էլ թե բժշկական ծառայությունները հասանելի դարձնեիր միջինից ցածր խավի համար: Չէ՛, դու սա չես արել, դու ընդամենը մարդ ես բռնել, իսկ աղքատի կյանքը դրանով չի բարելավվի: Հ.Գ. Մեծ ցավով եմ սա գրում և ակնկալում եմ, որ բացի բռնոցի խաղալուց գործ կանես: Հ.Գ. 2 Ժողովրդի օգնությամբ եկար իշխանության, ապաշնորհ և մանկամիտ կադրերիդ օգնությամբ հեռանալու ես»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!