«Փաշինյան Նիկոլ, կամ խելքդ գլուխդ կհավաքես կամ կհեռանաս». Անի Զախարյանը մտավ «բլիժնի բոյ»

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը գրում է. «Ինչո՞վ է տարբերվում Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը այլ կուսակցություններից։ Ինչու՞ է հարկավոր ընտրել այս կուսակցությունը։ Պատասխանեմ հակիրճ.ՀՆՔՄԿ֊ն խարսխված է Ազգային֊մշակութային արժեքների վրա և ոչ անձի, ՀՆՔՄԿ֊ի նպատակը ոչ թե ազգը պառակտելն է, այլ համախմբելը, ՀՆՔՄԿ֊ն ունի հստակ Արժեհամակարգային հեղափոխության ծրագիր և ոչ դատարկ խոստումներ, ՀՆՔՄԿ֊ն ,,սփյուռքահայությանը,, չի տարանջատում տեղի հայությունից և անում է քայլեր դրսի հայությանը ներքին քաղաքականությանը լիարժեք ինտեգրելու համար,

????????????

ՀՆՔՄԿ֊ն իր ծրագրում ՀՀ տնտեսությունից քաղաքացու բաժնետիրական սկզբունքը և սոցիալական հավասարության սկզբունքը ամրագրել է որպես հիմնաքարային դրույթ, ՀՆՔՄԿ֊ ն երբեք չի մասնակցել ընտրակեղծարարությամբ անցկացվող որևէ ոչլեգիտիմ ընտրության, ՀՆՔՄԿ֊ն երբեք ստվերային ձևով չի հովանավորվել որևէ այլ ներսի կամ դրսի քաղաքական ուժի կողմից, ՀՆՔՄԿ֊ի նպատակն է երկրում իրական ազգային ժողովրդավարություն կայացնել և ոչ դրա իմիտացիա, ՀՆՔՄԿ֊ն նպատակ ունի երկրում կայացնել ոչ թե նեղ կուսակցական կառավարում, այլ առողջ մրցակցության մշակույթ պետական կառավարման, տնտեսության և բոլոր ոլորտներում։ ՀՆՔՄԿ֊ն չի պահում գեթ մեկ ֆեյք անգամ և չի փորձում վարկաբեկել այլ կուսակցությունների, այլ պատրաստ է գրագետ, առողջ, ծրագրային հենք ունեցող համագործակցության բոլոր քաղաքական֊հասարակական միավորների հետ։ Կարծում եմ այսքանը բավարար է, որ գիտակից քաղաքացին ընտրի հենց այս կուսակցությունը»։

Հիշեցնենք Անի Զախարյանի վերջերս արված հայտարարությունը ևս. «Փաշինյան Նիկոլ, կամ խելքդ գլուխդ կհավաքես և իմ պահանջագրի բոլոր պահանջները հստակ կկատարես կամ մեկ տարվա ընթացքում կհեռանաս»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!