«Քանի ,որ լիարժեք ռուս լինելու համար էլ խնդիրներ ունեն, դառնում են ինչ-որ մուտանտ, որը գիշեր -ցերեկ ծախվելու խնդիր ունի..» Լևոն Շիրինյանի ցնցող ապտակը Մարգարիտա Սիմոնյանին և նրա ամուսնուն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելիս. գիտեմ,որ շատերիտ սրտի մինչև վերջին խորքերը վիրավորել է այսպես կոչված Մարգրիտի վերջին ստորագույն հայտարարությունը Հայաստանի վեարաբերյալ.սակայն առիթից օգտվելով ուզում եմ ասել,որ որևէ մեկի ֆիզիկական ծագումը դեռևս բավարար չէ հայ էթնոսին պատկանելու համար.դա սոսկ ֆիզիկական նախադրյալ է:

Որևէ մեկի ` հայ լինելու հիմնական ցուցիչն է ազգային ինքնագիտակցությունը, մայրենի/հայոց/ լեզվին տիրապետելը և գլխավորը հայկական մշակույթ -քաղաքակրթության կրող լինելը: Ձեր օվիչ-օվնաները ռուսական մշակույթի կրողներ են ,հետևապես անիմաստ է Ձեր թանկագին տառապանքը: Իսկ քանի ,որ լիարժեք ռուս լինելու համար էլ խնդիրներ ունեն, հետեապես կարող են ներկայանալ որպես ինչ-որ մուտանտ, որը գիշեր -ցերեկ ծախվելու խնդիր ունի:Մարգրիտները դա է,որ այսօր անում են:

Բայց դա իրականության մեջ հեռավոր աղերս չունի հայության իրական խնդիրների ու հայկական արժեքների հետ: Ողջ մնացեք. Խինդ ապրեք ու կայացրեք Հայաստան Հայրենիքը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!