Միսը՝ ֆրանսիական ձևով. անչափ համեղ ու հագեցնող ուտեստ, որ դուր կգա ողջ ընտանիքին

Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել մի շատ նրբահամ ուտեստ, որը ծնունդ է առել Ֆրանսիայում: Այս ճաշատեսակի համար օգտագործում են ինչպես խոզի, այնպես էլ հավի միս, ու երկու տարբերակի դեպքում էլ ուտեստն ուղղակի անմահական է ստացվում: Միսը՝ ֆրանսիական ձևով. նրբագույն ուտեստ, որ անտարբեր չի թողնի անգամ ամենաքմահաճ մարդուն:

Բաղադրիչներ

  • 2 հավի կրծքամիս
  • 2 լոլիկ
  • 2 գլուխ սոխ
  • 1 ձու
  • 100 գ քերած պանիր
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • Աղ, աղացած սև պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրքամիսը բաժանել շերտերի և ծեծել, համեմել աղով, պղպեղով: Ձուն լավ հարել, և քսել մսի վրա: Լոլիկը և սոխը կտրատել շրջանակներով: Պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Ջեռոցի տապակը պատել բուսայուղով կամ յուղաթուղթ փռել:

Տապակի վրա դնել հավի կրծքամսի շերտերը, վերևից սոխը, լոլիկի շրջանակները: Լոլիկների վրա թթվասեր քսել և վրան լցնել քերած պանիրը: Եփել մինչև  պանիրը ոսկեգունի, այսինքն առաջանա ոսկեգույն կեղև: Ի դեպ նույն ուտեստը կարելի է պատաստել խոզի մսով:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

error: Content is protected !!