5 խորամանկություն տնային տնտեսուհիների համար, թե ինչպես միշտ զուգարանը պահել շողշողացող, իսկ օդը՝ թարմ և մաքուր

Զուգարանը միշտ պետք է մաքուր լինի․ մի քանի խորամանկություններ, ինչպես մաքուր պահել այն: 1)Լվացարանը լվանալու համար երբեք սպիրտ չօգտագործեք։ Օգտագործեք սովորական սպունգ և մաքրող միջոց, բայց ոչ քերող, հետո ողողեք ջրով և չորացրեք՝ լաքաներ չմնալու համար։

2)Զուգարանակոնքի մեջ երբեմն փառ և ժանգ է նստում՝ դեղին գծի տեսքով, որը շատ դժվար է դուրս գալիս։ Դրա համար իրար խառնեք քացախը, լվացող միջոցը և սոդան և դրանով լավ շփեք դեղնած հատվածները։ Չմոռանաք ձեռնոցներ հագնել։

3) Վարագույրը կարող եք լվանալ լվացքի մեքենայում 2-3 ճ.գ. սոդայի և 2-3 ճ.գ. քացախի խառնուրդ ավելացնելով։ Սա ոչ միայն կմաքրի ձեր վարագույրը, այլև կհեռացնի բացիլները։ Նույն ձևով կարելի է լվանալ նաև լողասենյակի գորգը։

4)Ամենից արագը ցնցուղի ցանցն է կեղտոտվում և խցանվում։ Այս խնդիրը լուծելու համար խառնեք ջուրը և քացախը և դրա մեջ մտցրեք ցնցուղը։ Թողեք առնվազն երկու ժամ, իսկ ավելի լավ է ողջ գիշեր, հետո լավ մաքրեք և ջուրը միացրեք, որպեսզի մեջի խցանումներն էլ բացվեն։

5)Տաք ու սառը ջրերը խառնող ծորակը և այլ մետաղյա իրեր, որոնք ջրի հետ շփում ունեն, ժամանակի ընթացքում սպիտակ փառով եբ ծածկվում։ Դուք կարող եք սրա համար էլ օգտագործել նախորդ կետում նկարագրված խառնուրդը։

error: Content is protected !!