«700-ից ավել մարդու մահվան պատճառ դարձած անձը անպատասխանատու է որակում խելամտությամբ ու բանականությամբ առաջնորդվող մարդկանց». Արթուր Ղազինյանի հայտարարությունը

Արթուր Ղազինյանը գրում է. «Ուրեմն Հայաստանի պատմության մեջ ամենաանլուրջ իշխանության ամենաանպատասխանատու ղեկավարը, ով խմբային շահերից ելնելով Հայաստանում ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի հետևանքով Հայաստանում մահացել է 700-ից ավել մարդ, վարակվածների թվով Հայաստանը հայտնվել աշխարհի առաջին հորիզոնականներում, տնտեսությունը հայտնվել է տոտալ փլուզման եզրին, անպատասխանատու է որակում խելամտությամբ ու բանականությամբ առաջնորդվող մարդկանց, որոնք գիտակցաբար հրաժարվում են բաց տարածքում դիմակ կրելուց։

Ես հասկանում եմ Հայաստանի ամենաանպատասխանատու մարդու հոգեվիճակը, ծանր է կրել այդքան մեղք հոգու վրա, բնական ու ենթագիտակցական պահանջ է ձևավորվում դիմել ինքնապաշտպանության՝ մեղադրել բոլորին, գտնել արդարացում։

Հ.Գ. Բայց դե չմոռանանք, որ «Տավուշ տեքստիլի» արտադրանքը պետք է հարկադրաբար իրացվի մեր քաղաքացիների վրա՝ շուկայականից 7 անգամ բարձր գնով։ Բայց ինչ մեղկ եք դուք . . .»

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!